Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները»
ԱշխարհԼոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհները բացահայտեցին Միացյալ Նահանգների բորբոքված խնդիրները, որը շարունակում է սովորեցնել մնացած աշխարհին, բայց չի կարողանում լուծել իր սեփական խնդիրներն իր տանը: Այս մասին Ռադիո Sputnik-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած տարերային աղետը «բացեց թարախակույտը» ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային փոքրամասնության համար։
«Մի երկիր, որը դարձել է անվերջ ներխուժող գլոբալ դասախոս և բարոյախոս ամբողջ աշխարհի համար, որը գալիս է, երբ իրեն չեն կանչում և անվերջ պարտադրում է իր օրակարգը, չի կարողանում գլուխ հանել սեփական խնդրից»,- նսել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ լուծել մի խնդիր, որը հաղթահարում են մյուս երկրները, որոնք չեն հավակնում բացառիկության կոչումին։