Գերմանիան Ուկրաինային շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ ՀՕՊ հրթիռներ կփոխանցի
ԱշխարհԳերմանիան ծրագրում է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել ևս 60 հրթիռ IRIS-T զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
«Գերմանիան շուտով Ուկրաինային կտրամադրի ևս 60 հրթիռ Iris-T հակաօդային պաշտպանության համակարգի համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ առաքումը կիրականացվի Բունդեսվերի պահուստներից։ ՀՕՊ համակարգի փոխանցումը Կիևում Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսի կառավարության բանակցությունների արդյունքն է։
Հրթիռների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 60 մլն եվրո։