Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

ՊԵԿ-ը արդեն ծանուցումներ է ուղարկում, իսկ հետո նաև կտուգանի հայտարարագիր չներկայացրած անձանց

Հայաստան

2022 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի` Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները ինչ-որ պահից հարկային մարմիններին պետք է իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնեն։ 

Գործընթացը տեղի է ունենալու փուլ առ փուլ՝ 2023, 2024 և 2025 թվականներին։ Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան։ Բացի այդ, առաջին փուլում ընդգրկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետեր, բաժնային սեփականատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են իրական շահառու, ինչպես նաև նրանք, որոնք 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն: Այս անձանց թիվը կազմում է մոտ 120 հազար, և նրանք պետք է մինչև հուլիսի 22-ն արդեն ներկայացրած լինեին իրենց հայտարարագրերը, սակայն այս պահի դրությամբ, համաձայն ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների, իրենց հայտարարագրերի համար հաշվետու է եղել նախանշված հայտարարատու անձանցից կեսից էլ պակաս՝ մոտ 53 հազար մարդ կամ 45 տոկոսը։ 

MediaHub-ն այսօր հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից, թե ի՞նչ է լինելու այն անձանց հետ, որոնք չեն ներկայացրել հայտարարագիրը։ 

«Ձեր նշած թվերը մոտավորապես ճիշտ են, անընդհատ թարմացնում ենք, որովհետև անընդհատ շատանում է հայտարարագրերի քանակը նույն այդ ժամկետներից հետո։ Նաև առաջին տարում հայտարարատու էին համարվում խոշոր բիզնեսի իրական շահառուները, բաժնետերերը, մասնակիցները և նրանք ևս Ձեր ասած 120 հազարի ցանկում են. ծանուցումներ ենք ուղարկում, նախազգուշացնում ենք, նախազգուշացնելուց հետո նոր կանցնենք վարչական պատասխանատվության։ Կարծում եմ՝ հայտարարագրերի քանակն էականորեն կավելանա, բայց եթե նախազգուշացումները, ծանուցումները արդյունք չտան, արդեն նաև այլ՝ ավելի կոշտ վարչարարության կանցնենք»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ կոշտ վարչարարությունը ենթադրում է տուգանքի նշանակում։

Նա նշեց, որ իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, քանի որ սա ավելի շատ կարգապահության ուղղված միջոցառում է։ 

ՊԵԿ-ը նաև երկարացրել է հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը։ «Մինչև մայիսի 1-ն էր ժամկետը, բայց քանի որ գիտեինք, որ անձնագրայիններում խնդիր կար, շատերը չեն հասցրել, երկարաձգել ենք մինչև հուլիսի 22-ը, հիմա, ըստ էության, ժամկետը լրացել է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։ 

Թե ինչով է պայմանավորված մոտ հիսուն տոկոսով պակաս լրացնելը, Բադասյանը ենթադրեց, որ միգուցե սա մեր քաղաքացիներին բնորոշ վարքագիծ է, որ սպասում են՝ վերջին օրերին լրացնեն, և հույս ունի, որ հիմա, ևս մեկ անգամ որ վերանայեն, դեպի 120 հազար թիվը էականորեն աճ կգրանցեն։ 

Նշենք, որ սա ոչ հրապարակային ներկայացվող հայտարարագիր է, որը տեսնում են միայն ՊԵԿ կոնկրետ բաժնի աշխատակիցները, քանզի այնտեղ բազմաթիվ անձնական տվյալներ կան, և նպատակը վերլուծությունն է, ֆիսկալ թափանցիկություն ապահովելը և ոչ միայն։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված