Բայդենը չի հիշել իր նորածին ծոռնուհու սեռը
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդեն ութերորդ անգամ է նախապապ դարձել։ Սպիտակ տան լրագրողները նշել են, որ նա չի հիշում իր թոռնուհու՝ Նաոմիի երեխայի սեռը, գրում է «Իզվեստիան»։
«Լավ նորությունն այն է, որ այսօր ես դարձա նախապապ: «10 ֆունտանոց փոքրիկ աղջիկ...փոքրիկ տղա»,- նախագահի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ամերիկացի առաջնորդը փորձել է ուղղել ինքն իրեն, բայց այդպես էլ անհասկանալի է մնացել՝ որ տարբերակն է ճիշտ։