Նոր համաձայնագիր Հայաստանի և ԵՄ-ի միջև. այն թույլ կտա զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Արտաքին ՔաղաքականԿառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրին:
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռնում՝ արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում լավագույնս օգտագործելու Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։
Միևնույն ժամանակ, համաձայնագիրը հնարավորություն կստեղծի անվտանգության և պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։
Համաձայնագիրը կնպաստի եվրոպական կառույցների հետ ինտեգրման գործընթացի և երկկողմ գործընկերության զարգացմանը՝ ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության դիմակայնությունը արտակարգ իրավիճակների ոլորտում, կխթանի Հայաստանի Հանրապետությունից վերապատրաստման մեկնող անձնակազմի մասնագիտական աճը,արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում պատրաստվածության բարձրացումը։