«ԵՄ գործողությունները երկրի ֆիրմաների դեմ առևտրային խոչընդոտներ են ստեղծում»․ Չինաստան
ԱշխարհԵՄ իշխանությունների գործողությունները՝ կապված չինական ընկերությունների դեմ հակասուբսիդավորման հետաքննության հետ, առևտրային և ներդրումային խոչընդոտներ են ստեղծում, ասվում է Չինաստանի առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ՝ հիմնված կարգավորողի սեփական հետաքննության վրա։
«Առևտրի նախարարությունը գտնում է, որ ԵՄ-ի կողմից ընդունված համապատասխան պրակտիկան չինական ձեռնարկություններին հետաքննելու համար՝ հիմնված օտարերկրյա սուբսիդավորման դրույթների և դրանց իրականացման կանոնների վրա, հանդիսանում է առևտրային և ներդրումային խոչընդոտ՝ արտաքին առևտրի խոչընդոտների ուսումնասիրության կանոնների 3-րդ հոդվածի համաձայն. », - ասվում է հրապարակման մեջ։