Brent տեսակի նավթի գինը էժանացել է
ԱշխարհBrent տեսակի նավթի գինը օգոստոսի 21-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 76 դոլարից, փոխանցում է Forbes-ը։
Գները նվազում են Չինաստանում տնտեսական խնդիրների և ՕՊԵԿ+ երկրներից նավթի մեծ ծավալների ներհոսքի ֆոնին, կարծում են փորձագետները։
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները սակարկությունների ընթացքում նվազել են 2,64%-ով՝ հասնելով 75,470 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։