Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը․ Աննա Հակոբյան
ՔաղաքականԱննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
««Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։
Կրթվելը նորաձեւ է արշավի նպատակը այս եւ այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։
Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը՝ որի հիմքում պարզ մարդկային վախն է։
Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը։
Կրթվելը նորաձեւ է արշավը այս մտքի հեղինակին եւ տգիտության բանակի բոլոր մյուս անխոնջ մարտիկներին հորդորում է այնքան կրթվել մինչեւ գլխում նոր միտք կառկայծի, գոնե թե՝ փրկվելու եւ մազապուրծ լինելու նոր տեսլական»։