Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Միջազգային համաժողովի առաջարկները

Վերջին լուրեր

«Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով երկօրյա միջազգային համաժողովի մասնակիցներն ամփոփեցին աշխատանքները՝ քննարկելով նախապես մշակված օրենսդրական առաջարկությունների փաթեթը, հաղորդում է armhels.com կայքը:

Այսպես, միջազգային համաժողովի 13 երկրների 20 պատվիրակները պարտավորվեցին հետագայում ևս աշխատել միասին այս առաջարկների ուղղությամբ՝ դրանք լրամշակել, տալ փորձագիտական եզրակացություն: Իսկ արդեն երկշաբաթյա ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ կմշակվի ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանը վերաբերող օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի Հայաստանի Ազգային ժողով:

Ցմահ դատապարտյալների խնդիրների մասնակի լուծման նպատակով առաջարկվել է'

1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը' փակից անցում կիսափակի, հետո նաև' կիսաբացի (իջեցնելով ներկայիս շեմը՝ ելնելով դատապարտման քանակից ու սպանությունների քանակից, արարքը կատարելու ժամանակ անձի տարիքից), ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում:

2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն' հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը, արարքի ծանրության աստիճանը և այլն:

3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 22-ի տարիքը արարքը կատարելու պահին չի գերազանցել 21-ի շեմը, իսկ նրանցից 15-ը ցմահ են դատապարտվել զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար' 18-21 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:

4. Արարքը կատարելու պահին 21 տարեկանը չլրացած և մեկ անձի սպանության մեջ մեղադրված ցմահ դատապարտյալների հարցը (որոնց թիվ չի անցնում 1 տասնյակը) լուծել համաներման կամ պատժաչափի վերանայման միջոցով:

5. Ներկայում պայմանական վաղաժամկետ ազատման շեմը՝ 20 տարին, հատած ցմահ դատապարտյալներին չեն ներկայացնում վաղակետ ազատման՝ պատճառաբանելով, որ քաղաքացիական հայցերով պարտքերը մարված չեն: Այնինչ 20 տարի շարունակ ցմահ դատապարտյալներն աշխատանքով ապահովված չեն եղել, ավելին՝ եղել են պետական խնամքի ներքո: Ուստի հարցի գլոբալ լուծումն աշխատանքով ապահովելու մեջ ենք տեսնում, իսկ այն անձանց դեպքում, ովքեր հատել են 20 տարվա շեմը, հնարավորություն տրվի թեկուզ ազատ արձակվելուց հետո հատուկ ծրագրով աշխատել և պահումների ձևով փոխհատուցել պարտավորությունները:

6. Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես՝ երբ խոսքը գնում է երկարատև դատապարտման ու ցմահ ազատազրկման մասին: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեստի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:

7. Ո՛չ 2003 թ.-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ.-ի մայիսի 23-ի Քրեական օրենսգրքի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայումներ: 2006 թ.-ին և 2011 թ.-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ' հաշվի առնելով նաև դատական սխալների հավանականությունը:

Համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ, եղան հավելումներ: Բոսնիա-Հերցեգովինայից Սարայևոյի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչի կարծիքով՝ կարելի է նաև Քրեական օրենսգրքում նվազեցնել այն հանցանքների քանակը, որոնցով նախատեսված է ցմահ ազատազրկում: «Օրինակ՝ իմ երկրում երկարատև՝ 45 տարվա ազատազրկման են դատապարտում (ցմահ հասկացություն չկա) միայն պատերազմի հանցագործներին ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով»,-ընդգծեց բոսնիացի պրոֆեսորը:

Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցի» հիմնադիր Մայքլ Նոթթոնն առհասարակ դեմ է ցմահ դատապարտմանը և գտնում է, որ 20 տարվա ազատազրկումը բավական է, այնուհետև մարդը պիտի իրավունք ունենա գործի վերանայման. «Հայտնի ճշմարտություն է, հոգեբաններն են փաստում՝ պատժի էֆեկտը գործում է ընդամենը 5-7 տարի»,-նկատեց Նոթթոնը:

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի Գոհար Գալստյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել բանտի ներսում նպատակային ծրագրեր, որոնք կբերեն դատապարտյալի վերասոցիալիզացիայի՝ տեսակցությունների ավելացում, կրթական, սպորտային, մշակութային միջոցառումների անցկացում, հոգեբանական լուրջ աշխատանք, կամավորների ներգրավում, հասարակության մասնակցություն, վերականգնողական կենտրոնի կառուցում:

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն էլ գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքում նոր երևան եկած հանգամանքներով գործերի վերանայման նորմերի էլ ավելի հստակեցման կարիք կա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված