Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Ես երբեք ոչ մի հանցանք չեմ գործել ու միակ «հանցանքս» էսօրվա Հայաստանում հայրենիքս անսահման սիրելն ա․ Սամվել Վարդանյան

Աշխարհ
Սամվել Վարդանյանն արդեն ազատության մեջ գտնվելով՝ արել է իր առաջին գրառումը․ 
 
«Ընկերներ շարք վերադառնալուց հետո, որպես առաջին գրառում կիսվեմ դեռևս ապրիլին գրածովս։
 
Էսօր ապրիլի 21-ն ա, տնային կալանքիս 4-րդ օրը,դժվար ա պատկերացնել, բայց իրողություն ա։ Ես, որ երբեք ոչ մի հանցանք չեմ գործել ու միակ «հանցանքս» էսօրվա Հայաստանում հայրենիքս անսահման սիրելն ա, հայրենիքիս համար հայկական իշխանություն ուզելն ա, հայրենիքի ու պետականության համար պայքարելն ա, արժանապատիվ ապրել ուզելն ա, մեր նահատակներին չուրանալն ա, թշնամու առաջ կզելուց հրաժարվելն ա․․․․
 
Ուշ երեկո ա, նստած սա եմ գրում ու մինչ թղթին եմ հանձնում մտքերս Տավուշում, իմ հայրենիքի մի այլ հատվածում, ինձնից ընդամենը 100-150կմ էն կողմ իրավիճակը եռռում ա, հայ ազգի դավաճանները թղթի վրա ինչ-որ բաներ են ստորագրել, ինչ-որ իբր թե ադրբեջանական գյուղեր են «վերադարձնում»։ Իսկ ես, որ վստահաբար Տավուշում կլինեի հիմա, նստած «բավարարվում եմ» մտքերս թղթին հանձնելով, որովհետև ամենավերջին հանցագործի նման օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալվելուց ու ծանր 3օր անցկացնելուց հետո դատապարտվեցի նախնական երկամսյա տնային կալանքի, սոցցանցերից օգտվելու, զանգեր ընդունել ու կատարելու արգելքով ու ինձ համար ահռելի չափի(7միլիոն) գրավ վճարելու պարտավորվածությամբ, գրավ, որը չէի կարող վճարել, եթե չլինեին պայքարակից հայրենակիցներ, որոնցից ոմանց գուցե գիտեմ, իսկ ում չեմ ճանաչում հուսով եմ առիթ կլինի ծանոթանալու։ Մարդիկ, ովքեր իմ պես ուզում են հայամետ իշխանություն, պետականություն, անխախտ սահմաններ, Արցախ ունենալ։
 
Տանը չգիտեմ էլ ինչով զբաղացնեմ ինձ, անգամ բակ դուրս գալ չեմ կարող։ Մարդու համար, ով ամբողջ օրը խառը գործերով դրսում ա եղել, ով ամբողջ օրն օնլայն ա եղել ֆեյսբուքում, բայց որքան օնլայն երկու էդքան էլ օֆլայն ա եղել, տարբեր դատերի, հանրահավաքների, քննարկումների, աշխատանքի, ճանապարհներին, շատ դժվար ա, անասելի դժվար։ Բայց երբ մտածում եմ, որ 5000-ից ավելի լույս տղա, ովքեր ինձնից գուցե ավելի լավն էին, ավելի հայրենասեր, ավելի արժան, ․․․․․էդ հնարավորությունն էլ չունեցան, որովհետև իրանց կյանքն ուղղակի խլվեց, նախատում եմ ինքս ինձ ու փորձում ցրել դժվարության մասին մտքերս։ Երբ մտածում եմ, որ 100․000-ից ավել հայ լքեց իրա տունը, իրա ամբողջ կյանքի արած-դրածը գիտակցումով, որ թողնում ա թշնամուն ու գնա անտուն փախստական դառնա, նախատում եմ ինքս ինձ էս ժամանակավոր նեղությանը որպես նեղություն նայելու համար։ Ես ընդամենը վերջին 4-5տարում եմ սկսել իմ տան, բակի, այգու համար ինչ-որ բաներ անել՝ կառուցել, բարեկարգել, բայց երբ պատկերացնում եմ, որ կարող ա թողնեմ ու գնամ, մտածում եմ խելագարվելու բան ա, ուր մնաց լավ կահ-կարասի ունեցած ու թողած արցախցիները․․․․․․․․․․
 
Ու դեռ ուզում են էսքան արհավիրքների, էսքան մարդու անձնական ողբերգությանը նպաստած «մարդկանց» թթու խոսք չասենք։
 
Ուզում եմ խոսել ամսի 15-ին տեղի ունեցած միջադեպի, դրան հաջորդած խայտառակ երևույթների ու սահմռկեցուցիչ խոշտանգման դեպքի մասին։ Սովորական օր էր դուրս էի եկել պայքարակից ընկերներիցս մեկի դատական նիստից, մտել խանութ ու տուն էի վերադառնում, ինչպես միշտ խառը մտքերով՝ կյանքիս, երկրի վիճակի, ապագայի մասին։ Բարձրացա ավտոբուս ու տեսա իշխանական պատգամավորի, պատգամավորի ով ըստ իս ու շատերի բազմիցս ուրացել ա Արցախը ու բազմաթիվ ազգային շահերին դեմ մտքեր ա արտահայտել, իհարկե արձագանքեցի, հանրային պարսավանքի ենթարկելով, իմ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելով ու քաղաքական գնահատականը տալով իրենց։ Ասել որ չէի սպասում հետևանքների, սուտ կլինի։ Ես հստակ գիտակցում եմ, որ մենք ապրում ենք ժամ առ ժամ խորացող բռնապետությունում, ոստիկանապետությունում։ Ես սպասում էի որ հնարավոր ա գան հետևիցս, անգամ խոշտանգման էի սպասում, բայց հարվածների տեսքով ու բաժնում, այլ ոչ էն սահմռկեցեւցիչ հոլիվուդյան սցենարով խոշտանգումը, որ եղավ հետս ոստիկանության բաժնից դուրս, գիշերով, մութ ու ամայի տարածքում։
 
Ինչևէ, միջադեպից հետո շարունակեցի ճանապարհս, իջա ավտոբուսից, նստեցի մյուսը՝ դեպի տուն, առանց մտածմունքի, առանց տագնապի։ Ես իմ երկրում եմ, իմ հողի վրա, հող, որի և տերն եմ ինձ համարում և ծառան։ Երբ արդեն տանն էի ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց նյութի հղում, որտեղ ԱԺ թքասեր և թրքասեր նախագահն արդեն սպառնացել էր պատժել ինձ։ Կարդալուց հետո արդեն վստահ էի, որ ոստիկանները գալու են հետևիցս, տանեն ու մի քանի ժամ կամ 3օր պահեն։ Փորձեցի հաց ուտել, լվացվել։ Ոչ էն հասցրի, ոչ էն։ Եկան, տարան։
 
«Պրոցոդուրալ» գործողություններ բաժնում՝ թմրանյութ էին փնտրում, մերկացրին մինչև անդրավարտիք, տեսանկարահանումով։ Որոշ ժամանակ անց նորից թե բա «նորից պետք ա հանվես, բայց տռուսիկն էլ»(ներողություն էս բառի համար, բայց երբեմն ոչինչ ավելի լավ չի փոխանցում իրավիճակի նկարագրությունը քան հենց օգտագործված բառերը)։ Ես սա ընդունեցի որպես դիտավորյալ ծաղր ու նվաստացում, ընդդիմացա, տարան բաժնի պետի մոտ, ում հետ կարճ խոսակցություն ունեցա, ինչից հետո նորից ստիպեցին հանվել, բայց առանց անդրավարտիք հանելու, ենթադրում եմ պետն էր «ընդառաջել»։ Չերկարացնեմ, այլ գործողություններ եղան, պատգամավորներ այցելեցին(Ագնեսա Խամոյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան),տեղափոխեցին քննչական։ Քննչական տեղափոխելուց մոտ մի ժամ անց Ռուբեն Մելիքյանին տեսա, ով արդեն հարազատ ա դարձել գրեթե բոլոր պայքարող ընդդիմադիրներին, նախ, որովհետև նախկինում էլ անշահախնդիր օգնել ա շատերին, այդ թվում նաև ինձ, հետո էլ էս նեղ օրերին էլ շատերին ա օգնում։ Քննչականում Մելիքյանն ասեց, որ Վարազդատ Հարությունյանն էլ ա միանում իրեն էս գործի շրջանակում, ինչի համար միայն ուրախ էի, Վարազդատին հեռակա էի ճանաչում որպես հայրենասեր, կոմպետենտ, խոստումնալից երիտասարդ իրավաբան։
 
Նորից, չերկարացնեմ, քննչական գործողություններ, որից հետո ոստիկանները պետք ա ինձ ուղեկցեին ՁՊՎ։ Պաշտպանների հետ հրաժեշտ տվեցինք միմյանց, ինձ նստեցրին ոստիկանական մեքենա։ Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ անդառնալիության էնպիսի կետեր են անցել, էնպիսի կարմիր գծեր են հատվել, էնպիսի տրանսֆորմացիաներ են եղել ոստիկանությունում, որ մեքենայի վարումը սկսելուց մի րոպե հետո հոլիվուդյան սցենարով խոշտանգման եմ ենթարկվելու, խոշտանգում, որի ընթացքում ինքս ինձ մտածելու էի «վե՞րջ Սամո, էս էլ քո վերջը՞, նիուժելի՞ էսքանն էր քո համար»։
 
Ճակատագրի ինչպիսի հեգնանք թուրքի ձեռից 2անգամ պրծնես ու․․․․․․․․․․․․․․
 
Խոշտանգում, որը ցավոք ինձ «հայտնի» կդարձնի ավելի լայն զանգվածների, բայց որը բնավ ցանկալի չի ոչ մի մարդու, ոչ մի տղամարդու համար։ Խոշտանգում, որի գնով երկրում «հայտնի» դառնալ չէի ուզի, ես շատ այլ որակներ ու հմտություններ ունեի, որոնք ինչ-որ պահի, իմ գործունեության ինչ-որ փուլում ինձ որոշակի ճանաչելիություն կբերեին։ Շալվարդ իջեցված, ոտքերիդ արանքում մահակ պահվելը, դեմքիդ մի քանի վիժվածքի թուքը ամենահաճելի բանը չի վստահաբար, եթե ինչ-որ սադոմազոխիստական հակումներ կամ նորմայից շեղում համարվող ֆանտազիաներ չունես, իսկ ես նման հակումներ ու ֆանտազիաներ հաստատ չունեմ։
 
 
․․․․․․․․․․Իմ սիրելի, հարգելի պայքարակից հարազատներ, ընկերներ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կողքին, իմ ընտանիքի կողքին լինելու համար։ Ես նաև հասկանում եմ, որ շատերդ որպես գիտակից մարդ սա ընկալել եք, ոչ թե որպես Սամվել Վարդանյանի հարց ու խոշտանգում այլ Ձեր, այնուամենայնիվ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև գրավի համար հավաքված գումարի համար, ամենափոքր գումարից մինչև ամենամեծ գումար։ Գրավի պակասող գումարը փոխանցող Ռուբեն Հայրապետյանն էլ իր փոխանցած գումարից ավելացած 300․000-ից քիչ ավել գումարն էլ հետ չէր վերցրել, թողնելով որպես ընթացիկ ծախսերի գումար, ինչն էլ օգտագործվել ա որպես իմ մայիս ամսվա վարկերի վճարներ։
 
Շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին ու Վարազդատ Հարությունյանին իրանց անշահախնդիր օգնության ու անասելի մեծ աշխատանքի համար, ինչպես նաև ավելի ուշ պաշտպանական խմբին միացած Արամ Վարդևանյանին։ Շնորհակալ եմ ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես ինձ բաժնում ու ՁՊվ-ում այցելածներին։ Շնորհակալ եմ Քրիստինե Վարդանյանին ընտանիքիս հետ անընդհատ կապի մեջ լինելու համար։ Շնորհակալ եմ բոլոր կուսակցություններին, շարժումներին, նախաձեռնություններին, լսարան/կապեր/ազդեցություն ունեցող անհատներին խոշտանգման աննախադեպայնությունն ու պահի լրջությունը գիտակցելու ու հայտարարություններով, հրապարակումներով հանդես գալու, դրանով իսկ հարցի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորելու համար։
 
Շնորհակալ եմ լրագրողական համայնքին, բոլոր բարեխիղճ լրագրողներին կատարվողը լուսաբանելու համար։
Շնորհակալ եմ շատ ֆեյսբուքյան ընկերներին, որոնց մեծ մասին անձամբ ճանաչում եմ ու ինձ անծանոթ, բայց ինձ պես մտահոգ, գաղափարակից հայրենակիցներից։ Քննչականի, ՁՊՎ-ի, դատարանի դիմաց լինելու համար։ Տեսանյութերում տեսել եմ բոլորիդ ժողովուրդ ջան։ Ամուր գրկում եմ բոլորիդ։ Ես վերադարձել եմ շարք։
 
Ոչ ոք մեզ, պայքարողներիս չի խոստացել որ հեշտ ա լինելու։ Էս պայքարի, հայ մնալու, չթրքանալու, հայրենիք ունենալու պայքարի ընթացքում շատերը ՑԱՎՈՔ կյանք են կորցրել։ Մենք պարտավոր ենք նաև նրանց փոխարեն շարք կանգնել, նրանց հիշատակը վառ պահել, նրանց ծնողներին պատվել։
Հ․Գ․ լուսանկարը եթե ճիշտ եմ հասկացել մերօրյա հերոսներից Դավիթ Գևորգյանի մայրիկի կողմից արված ա, մեր պայքարակից ընկեր Ալիսա Գևորգյանի։
 
Հ․Գ․Գ․ սիրելի ու հարգելի ընկերներ ու լրագրողներ հարգելի փաստաբանների հետ զրուցելու ընթացքում որոշել եմ, որ միջադեպի ու դրան հաջորդած խոշտանգման մասով էս փուլում առանձնապես ավելացնելու բան ու մեկնաբանություն չունեմ, էս պահին փոխվել ա ուղղակի խափանման միջոցը, սպասենք գործն իր «հունով» գնա»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված