Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն են ԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել է Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ Կաո Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. Ղազարյան Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան 

Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը

Քաղաքական

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Անցած մի քանի օրերին, Բաքվի բռնապետը, ՀՀ կամակատար իշխանությունների և նրան ծառայող ոստիկանական ուժերի միջոցով Կիրանցը գրավելուց հետո, անցավ Հայաստանի նկատմամբ նոր լկտի պահանջների առաջադրման։ Մասնավորապես, նա հետևյալ պահանջներն առաջադրեց՝

ա) ներողություն խնդրել մտածածին "Խոջալուի ցեղասպանության" համար (հիշեցնենք, որ նախկին Խոջալուի խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել էր Աղդամի շրջանի տարածքում, սեփական հրոսակների կրակից, որոնք դա արել էին՝ այդ պահին Ադրբեջանի գործող նախագահ Մութալիբովին վարկաբեկելու և իշխանազրկելու համար);

բ) Հայաստանին Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Արցախի հարցով զբաղվող Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու, և դրանով Արցախի հարցը միջազգային հարթակներում վերջնականորեն թաղելու նպատակով (թեև նույնիսկ Արցախի հայաթափումից հետո Արցախ հայ բնակչության վերադարձի և նրա իրավունքների պաշտպանության հարցը շարունակում է ակտուալ մնալ, և Հայաստանի ցանկացած հաջորդ իշխպանություն դրան հետամուտ է լինելու)։ 

գ) փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրանից հանել հղումը ՀՀ Անկախության հռչակագրի վրա՝ որպես նախապայման "խաղաղության պայմանագիր" կնքելու համար: Սա առավել լկտի պահանջ է, ուղիղ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, և փորձ այնպիսի անընդունելի պահանջներ առաջադրել, որոնք անհնար են դարձնում նույն այդ "խաղաղության պայմանագրի" կնքումը տեսանելի հեռանկարում։

Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, և Հայաստանի կամակատար վարչախմբից ստանալով հերթական միակողմանի զիջումները Տավուշում, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը, հստակ ցույց տալով, որ իր նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացումն է որպես հայկական ազգային պետություն, և դրանով ապագայում իր ընտանիքի բռնապետական իշխանության համար ցանկացած հնարավոր ռիկսերի բացառումը։ 

Դրանում նրան օժանդակում է Հայաստանի կամակատար վարչախումբը, որն ամեն անգամ Ադրբեջանի բռնապետի հերթական պահանջները փաթեթավորում է որպես "իրավաչափ և միջազգային հանրության համար ըմբռնելի", սպառնում է ժողովրդին պատերազմով դրանք չընդունելու դեպքում, ուժային կառույցներում ապաստանած իր կամակատարներին պարգևավճաերներ, կոչումներ և պաշտոններ է բաժանում դրանք կատարելու համար, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձում է մարել հանրային բողոքի հուժկու ալիքը և բռնաճնշումներով ահաբեկել շարժման մասնակիցներին։

Այս իրավիճակում մեզ մի բան է մնում՝ գիտակցել, որ գործող վարչախմբի յուրաքանչյուր օր շարուանկում է Հայաստանի համար նորանոր կորուստների բերել, հնարավորինս արդյունավետ կազմակերպել մեր պայքարը ծավալվող շարժման շրջանակներում, և հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով հասնել գործող վարչախմբի հեռացմանը իշխանությունից, հանրային վստահություն վայելող նոր իշխանությունների ձևավորմանը, և դրանով Հայաստանը պարտադրված վերջնական կապիտուլացիայի սրի տակից դուրս բերելուն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանը
Ամենադիտված