Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. Ղազարյան Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ 

«Իմ երեխան արև է. ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը». Հետք (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանում մանկալքության դեպքերը հիմնականում պայմանավորված են երեխաների առողջական խնդիրներով։ Մեր երկրում գործող 5 մանկատանը խնամվող երեխաների ընդհանուր թիվը 372 է, որից 289-ը ունի հաշմանդամություն (շուրջ 78 %):

Վերջին 3․5 տարվա ընթացքում մանկատներից որդեգրվել է 27 երեխա, որից 7-ն ունեցել է հաշմանդամություն։ 

«Բարի մամա» ՀԿ-ի սոցաշխատող Լիլիթ Շիրինյանն ասում է` մի շարք խնդիրների են բախվում այն մայրերի հետ աշխատելիս, որոնք երեխայից հրաժարվելու ցանկություն են ունենում․ «Հիմնական խնդիրներն են՝ գիտելիքի պակասը առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կազմակերպման հարցում, կոմպետենտության բացակայությունը, ծնողավարման հմտության պակասը։ Յուրաքանչյուր ծնողին տրվում է առանձնահատուկ մոտեցում՝ կախված, թե ինչ դեպք է և իրավիճակ»,- ասում է նա։

Սոցաշխատողը ևս հաստատում է, որ երեխաներին լքելու հիմնական պատճառը առողջական խնդիրներն են, սակայն կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ եթե երեխան ծնվել է արտամուսնական կապից, սոցիալական վատ պայմանները, ինչպես նաև՝ հասարակության վերաբերմունքն առողջական խնդիրներ ունեցող և արտամուսնական կապից ծնված երեխաների նկատմամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) հայտնում է՝ որպես այլընտրանքային խնամքի ծառայություն, պետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ «Խնամատարության գործընթացի զարգացման նպատակով նախարարության և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի փոխգործակցության շրջանակում շարունակվում են աշխատանքներ, այդ թվում՝ իրազեկման ակցիաների, խնամատար ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։ Նույն ինստիտուտի զարգացմանն է ուղղված մեկ այլ համագործակցություն՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ, որի արդյունքում երեխաները դուրս են բերվում ինստիտուցիոնալ կառույցներից և ինտեգրվում են համայնք՝ ապրելով խնամատար ընտանիքներում»,- նշում է նախարարությունը։

Այս տարի ևս նախարարությունը «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների» ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպություններին պատվիրակել է ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի համար, այդ նպատակով հայտարարելով դրամաշնորհների մրցույթներ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացնելով շուրջ 500 մլն դրամ։  Պատվիրակված ծառայությունների ծածկույթն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը։

«Միջոցառման  նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով (գնահատված սոցիալական կարիքների հիման վրա) համարժեք ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նպաստելու երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրելու սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ, ապահովելու ընտանիքի հետ վերամիավորումը»,- նշում է ԱՍՀՆ-ն` ի պատասխան մեր հարցերի:

Նախարարությունը նշում է նաև, որ իր ենթակայությամբ գործող պետական վեց ցերեկային խնամքի կենտրոնները ևս շարունակում են իրենց ներդրումն ունենալ երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման գործում։

«Կարևոր է ընդգծել համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության գործընթացի հզորացման անհրաժեշտությունը, որը կխթանի երեխաների՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելումը, վաղ փուլում միավորումները։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը՝ առաջարկելով սահմանել մասնագիտական օղակ՝ երեխայի պաշտպանության առաջին աստիճանում»,- նշված է պատասխանի մեջ։

Ներկայում էլ մշակվում է Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը, որտեղ, ըստ ԱՍՀՆ-ի, տեղ են գտնելու մի շարք թիրախային միջոցառումներ։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում
Ամենադիտված