Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը․ Արսենյան
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, ով այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ասել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։