Մասովկա՞ են ապահովում Փաշինյանի այցերի ժամանակ․ հարց՝ Գնել Սանոսյանին
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագողների հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի պաշտոնից հեռացնելու քաղաքական որոշման մասին տեղեկություններ չունի։
«Ես վարչության նիստի օրակարգի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն շաբաթ նիստ ենք ունենում, տվյալ օրն օրակարգ է սահմանվում»,– ասաց նա՝ նշելով, որ մանրամասներին ծանոթ չէ․ «Նման օրակարգ չունենք այսօր»,– հավելեց նա։
Անդրադառնալով վերջին հարցումներին, որ ՔՊ–ն այլևս չունի առաջվա վստահությունը, նա ասաց․ «Մեր մի շարք հանդիպումներ, կարծես, այլ բանի մասին են խոսում»։
Լրագրողի դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ «մասովկաներ» են ապահովվում, Սանոսյանն ասաց․ «Բացարձակապես այդպիսի բան երեբեք չի եղել և չի էլ կարող լինել»։