Իսպանիայի իշխանությունները ավելի քան 10 միլիարդ եվրո կհատկացնեն ջրհեղեղից տուժածներին օգնելու համար
ԱշխարհԻսպանիայի կառավարությունը մոտ 10,6 մլրդ եվրո կհատկացնի ջրհեղեղներից տուժածներին օգնության առաջին փաթեթի շրջանակներում, այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է նախարարների խորհրդի նիստում։ Միջոցները կտրամադրվեն տնային տնտեսություններին, ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին և տեղական հաստատություններին:
Այս բոլոր առաջին ձեռնարկված միջոցների ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 10,6 մլրդ եվրոն, հայտնել է Սանչեսը։ Հոկտեմբերի վերջին Իսպանիայում տեղի է ունեցել վերջին 30 տարվա ընթացքում ամենախոշոր ջրհեղեղը։ Տեղատարափ անձրևներ են տեղացել Վալենսիա ինքնավար համայնքում և մի շարք այլ տարածքներում: Հոկտեմբերի 30-ի առավոտյան The Guardian թերթը հաղորդել Է, որ ջրհեղեղներից հետո երկրում անհետ կորել է յոթ մարդ: Վալենսիայում տեղատարափ անձրեւների պատճառով հեղեղվել են երկաթուղային գծերն ու մայրուղիները, տարածաշրջանում արագընթաց գնացքների երթեւեկությունը դադարեցվել է:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան