Փաշինյանն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ 32-ամյա նախարար Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
ՏեսանյութերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:
«Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին եւ հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին Արդարադատության նախարարի պաշտոնում»,– սոցցանցերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով:
Մինչ այս 32-ամյա Գալոյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: Նա 2019-ին նշանակվել է արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարել ու Գլխավոր դատախազություն է տեղափոխվել, մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել: