Ճարմանդ, նամականիշ․ երեք պաշտոնյա պաշտոնական հանդիպումների ժամանակ նվերներ է ստացել․ Հետք
«Հետք»-ը գրում է․
«Հայաստանի երեք պաշտոնյա սեպտեմբեր ամսին պաշտոնական հանդիպումների ժամանակ ստացել է 40 հազ․ դրամը գերազանցող նվեր, որից երկուսի արժեքը գերազանցել է 500 հազ․ դրամը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վիլյամ Սարոյանի հիմնադրամի ղեկավարից ստացել է նվեր՝ Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ, որի արժեքը կազմել է 1500-2000 ԱՄՆ դոլար։ Նախարարը ստացած նվերը գնահատել է 577 հազ․ դրամ։ Գրաֆիկական աշխատանքը և նամականիշը Ժ․ Անդրեասյանին փոխանցվել է 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում այդ երկրի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Ակիբա Տակիոյից 2024թ․ սեպտեմբերի 13-ին ստացել է ճարմանդ, որը գնահատվել է 600 հազ․ դրամ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։