Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարար Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է Հիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ 

Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն արդեն հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանը, ու, մասնագետների համոզմամբ, նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ կանցնի նաև 13 մլրդ դոլարի սահմանագիծը։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով ու տարեվերջին արդեն կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ պարտքի ցուցանիշը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ տարեկան՝ մի փոքր ավելի-մի փոքր պակաս, Հայաստանի պետական պարտքը մոտ 1 մլրդ դոլարով աճում է։ Պատահական չէ նաև, որ տարբեր վերլուծություններում, այդ թվում՝ միջազգային, ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ամենամեծ պարտքի բեռն ունի Հայաստանը։

Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ այսպիսի իրողությանը պետք է շատ լուրջ մոտենալ։ Սակայն Փաշինյանն ընթացքում փորձում է տարբեր հիմնավորումներ բերել, որ պետական պարտքի սրընթաց աճը լիովին բնականոն երևույթ է։ Այդ շրջանակներում էլ նա հայտարարում էր, որ պետք չէ վախենալ պետական պարտքի ավելացումից, քանի որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Բայց Հայաստանն իր ունեցած տնտեսական հնարավորություններով չի էլ կարող ոտք մեկնել զարգացած երկրների հետ։ Մյուս կողմից էլ՝ անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները սկսել են բավական լուրջ մոտենալ պարտքային բեռի ավելացման խնդրին։

Պետական պարտքի թեման լուրջ խնդիր է դարձել նույնիսկ ծավալային առումով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի համար՝ հատելով 31 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Այդ է պատճառը, որ դիտարկվում է անգամ դեֆոլտի հեռանկարը, եթե պետական պարտքն առաջանցիկ տեմպերով շարունակի աճել։ Այս հարցը դարձել է ներքաղաքական քննարկումների օրակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, ու փորձ է կատարվում հատուկ գործիքներ ներդնել պարտքի ավելացման տեմպերը զսպելու համար։ Իսկ Հայաստանը մեկը մյուսի հետևից նոր ֆինանսական պարտավորություններ է ստանձնում, պետական պարտքի ավելացումը զսպող որևէ հանգամանք չկա։ Ավելին՝ Փաշինյանը փորձում է այս իրողությունն այն դիտանկյունից ներկայացնել, որ պետական պարտքի ավելացման գործելակերպը լիովին ընդունելի երևույթ դառնա հանրության համար։ Դրա համար էլ նա մեկ տարի առաջ հայտարարում էր, թե «պետական պարտքն ավելացել է, բայց ընտանիքում էլ, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է»։ Նման համեմատությունն ինքնին առնվազն անլուրջ է:

Խնդիրն այլ է, եթե բարեկեցիկ ընտանիքը վարկային պարտավորությունների տակ է մտնում իր բիզնես գործունեությունն ընդլայնելու համար։ Իսկ եթե ընտանիքն անընդհատ պարտք է վերցնում սոցիալական խնդիրներ լուծելու համար, այստեղ բարեկեցության մասին խոսել պարզապես անհնար է: ՀՀ տնտեսությունը կարելի է համեմատել ոչ թե բարեկեցիկ ընտանիքի, այլ հենց նշյալ պատճառներով պարտքերի տակ խրված ընտանիքի։ Հարցն այն է, որ այս իշխանությունների պարագայում պետական պարտքի ավելացումը միտված է ոչ թե տնտեսության զարգացմանը և հավել յալ արդյունքի ստեղծմանը, այլ սոցիալական ծախսերի հատվածում առկա բացերի փակմանը։ Բացի այդ, վերցված միջոցները արդյունավետ չեն ծախսվում ու պետբյուջե հավաքագրված ֆինանսների հետ մեկտեղ շռայլվում են։ Իշխանության շրջանակում չկա տնտեսության և բիզնեսի զարգացմանը միտված օրակարգ։

Արտաքին հանգամանքները բարենպաստ կլինեն ու Հայաստանին վարկեր կտրամադրվեն, տնտեսությունը աճ կարձանագրի, իսկ երբ արտաքին պայմանները բարենպաստ չեն լինի, ՀՀ տնտեսությունն անկում կապրի։ Պարտքի հաշվին կատարված ծախսերն էլ հիմնականում ներկայացվում են որպես տնտեսական աճ։ Իշխանության գալու ճանապարհին 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն... Պատկերացնու՞մ եք, մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը կատարում է այն, ինչին ընդդիմանում էր: Ներողություն, ոչ թե կատարում է, այլ «գերակատարում» է՝ միևնույն ժամանակ հիմա նշելով, թե պարտք վերցնելը վատ բան չէ: Դե բոլոր քպականների համար երևի դա սովորական բան է: Նրանք մինչև իշխանության գալը միշտ էլ կա՛մ պարտքով են ապրել, կա՛մ ուրիշների հաշվին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
CNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում
Ամենադիտված