«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան 

Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub

Հասարակություն

Mediahub.am-ը գրել է.

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: ԱԺ լրատվական ծառայության տարածած այս հաղորդագրության մեջ բանալի բառերը վերջինն են՝ «եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը»։ 

Սա այն Գեղամ Նազարյանն է, որ Նիկոլի հետ տարիներով աշխատելուց և պատերազմում որդուն կորցնելուց հետո Նիկոլին հայհոյելով մտավ ընդդիմադիր խմբակցության նախընտրական ցուցակ, դարձավ «ընդդիմադիր» պատգամավոր և կտրուկ դարձավ կառուցողական ընդդիմություն, երբ ոչ տեսնում ես՝ ինչ է կատարվում երկրում, ո՛չ լսում ես, ո՛չ էլ ուզում ես մի թթու խոսք ասել երկիրը կործանման եզրին հասցրածների հասցեին, որովհետև Գեղամի որդին՝ պատերազմում զոհված Աբգարը, «արդեն ներել է Նիկոլին»։ Սա օրերս հենց Նազարյանն է հայտարարել, ոչ թե մեր ենթադրությունն է: Այ դրա համար էլ Գեղամ Նազարյանը կարող է Կիրանցում պրոիշխանական շոուներ անելուց հետո ազատ նստել օդանավն ու ՔՊ-կանների հետ մեկնել Չինաստան՝ վոյաժների։ 

Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնի, ի՞նչն է Գեղամ Նազարյանին կաշկանդում նիկոլական պատգամավորների հետ չգնալ տուրիստական այցերի, այնտեղ ջերմ մթնոլորտում հայրենիքի, պետության և, ով գիտե, նաև հոտնկայս «մեծարգո վարչապետի» կենացը չխմել, այն վարչապետի, որը մինչև 2021 թվականի ընտրությունները մեղավոր էր Գեղամի որդու մահվան մեջ, իսկ մանդատ ստանալուց հետո ո՛չ դավաճան է, ո՛չ մարդասպան, ո՛չ հողատու, ո՛չ էլ որևէ հարցում մեղավոր։ 

Սա նշանակում է՝ ընդդիմության շարքերում լինել ՔՊ-ականներից ավելի նիկոլական։ Իսկ ի՞նչ պակաս նիկոլական է Գեղամ Նազարյանը, ընդամենը ՔՊ-ի անդամատո՞մսն է պակասում։ Հոգ չէ, մի օր էլ դա էլ կստանա։ 

Բայց Գեղամ Նազարյանը միակը չէ «Հայաստան» խմբակցությունում, որ իրեն «կառուցողական և պետականամետ» է պահում կամ զգում։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ է սիրում Նազարյան Գեղամի պես ՔՊ-ականների հետ մեկնել վոյաժների, նրանց հետ վիսկի-միսկի խմել, էլի «հանուն հայրենիքի», իբրև թե կառուցողական և պետականամետ դիրքերից հանդես գալ, իսկ այստեղ՝ Հայաստանում, ծպտուն չհանել Հայաստանի պետականությունը քանդուքարափ անող իշխանության հասցեին։ 

Հիշեք՝ երբեմնի երևելի փոխվարչապետ, նախորդ իշխանությունների օրոք «գորշ կարդինալ» և մեգաինտելեկտուալ հռչակված Արմեն Գևորգյանը վերջին մեկ տարում, օրինակ, որևէ ձայն-ծպտուն հանած կա՞։ Անգամ չեզոք ելույթ չի ունեցել ամբիոնից կամ խորհրդարանի միջանցնքներում՝ տեսախցիկների առջև, էլ չենք ասում՝ որևէ ընդդիմադիր ելույթ։ Իսկ դահլիճում ՔՊ-ականների կողմից իր թիմակիցների վրա հարձակումների, ծեծկտռուքների ժամանակ էլ ինտելիգենտ դեմքով դիտորդի դերում է՝ դե, ինքը կուլտուրական մարդ է, իր ուժն ինտելեկտի մեջ է, ինքը հո չի՞ իջնելու փողոցի մակարդակի և կռիվ անի, նույնիսկ եթե ՔՊ-ականները փողոցայինի պես են իրենց պահում իր թիմակիցների, բայց ոչ, բնականաբար, իր հանդեպ։ 

Այս իմաստով Գեղամ Նազարյանը համեմատաբար ավելի «ազնիվ» է, քան Արմեն Գևորգյանը․ նա գոնե չի թաքցնում, որ ինքը ներել է Նիկոլ Փաշինյանին, ուստի իրենից լավ կլինի «յան տանք»՝ ինքը Նիկոլին չի քննադատելու։ Իսկ Արմեն Գևորգյանը որևէ բան չի էլ հայտարարել՝ նա ընդամենը լուռ աջակցում է ՔՊ-ին։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան
Ամենադիտված