Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

«ՀԺ». Ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի

Հայկական Մամուլ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում գտնվում է Բրյուսելում, հանձնաժողովի նիստում՝ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակին վերաբերող քննարկման ժամանակ հանդես է եկել հետեւյալ ելույթով:

Տիկնայք եւ պարոնայք.
Եթե ելնենք դասական այն ձեւակերպումից, թե ժողովրդավարությունը իշխանության փոփոխություն է խաղաղ, ընտրական ճանապարհով, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն իր հաստատմանն է սպասում:

Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության 21 տարվա ընթացքում ընդդիմությանը ոչ մի անգամ չի հաջողվել հասնել իշխանության: Հայաստանի բոլոր ընտրություններն ավարտվել են իշխանության հաղթանակով: Սա ոչ թե նրանից է, որ չի եղել ընդդիմություն, որ ի վիճակի է հաղթել ընտրություններում, այլ նրանից, որ չի եղել եւ չկա իշխանություն, որ պատրաստ է ընդունել սեփական պարտությունն ընտրություններում: Ասել է, թե լինել ընդդիմություն Հայաստանում, նշանակում է դատապարտված լինել պերմանենտ պարտությունների:

Հայաստանում, ըստ այդմ, ժողովրդավարության պրոբլեմները հիմնարար են, չնայած կարեւոր են նաեւ գնահատման չափանիշները:

Մեր հարեւան Ադրբեջանում, օրինակ, համենայնդեպս վերջին 20 տարվա ընթացքում, ոչ թե իշխանության թեկնածուներն են հաղթում նախագահական ընտրություններում, այլ միեւնույն ընտանիքի անդամները, եւ Բաքվի դեպքում իշխանություն ասելիս կարելի է հասկանալ ընդամենը մի կոնկրետ ընտանիք:

Բայց ժողովրդավարության, Մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանի ամբիցիաներն իրապես եվրոպական են, այս է պատճառը, որ մենք չենք զլանում բացեիբաց քննադատել ինքներս մեզ, այս հատկությունը համարելով նաեւ Հայաստանում ժողովրդավարության փայլուն ապագայի ապացույց: Բայցեւայնպես, իշխանության անընդհատ հաղթանակները բոլոր եւ ամեն տեսակի ընտրություններում տեղապտույտի զգացողություն են առաջացնում Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ: Նրանց շրջանում տարածված կարծիքը, թե իրենք չեն կարող փոխել իշխանությունը, թուլացնում է հայրենիքի զգացողությունը:

Ժողովրդավարության իմաստով սեփական հայրենիքն ուրիշի հայրենիքից տարբերվում է նրանով, որ քո երկրում դու' որպես քաղաքացի, որոշում ես, թե ով լինի իշխանություն, իսկ ուրիշ երկրում չես կարող որոշել: Բայց երբ իր իսկ հայրենիքում քաղաքացին չի կարողանում որոշել թե ով լինի իշխանություն կամ համակված է չկարողանալու զգացողությամբ, հայրենիքի քաղաքական զգացողությունը թուլանում է, եւ օտարությունը երբեմն նրան սկսում է թվալ նույնքան հարազատ, որքան հայրենիքը, օտար իշխանությունը' նույնքան մոտիկ, որքան հայրենի իշխանությունը, կամ հայրենի իշխանությունը' նույնքան հեռու, որքան օտարը: Այսինքն, իր չընտրած հայրենի իշխանությունը լավագույն դեպքում նույնանում է իր չընտրած օտարերկրյա իշխանության հետ:

Սա, իր հերթին, ավելի ու ավելի է թուլացնում քաղաքացիության զգացողությունը, եւ սկսում է ձեւավորվել մի երեւույթ, որը կարելի է անվանել քաղաքացիական դեպրեսիա: Դրա հետեւանքով այն մոտիվացիաները, որ մարդկանց սովորաբար քաղաքացիական ակտիվության են մղում, գնալով թուլանում են: Ոմանք կարծում են, թե Հայաստանի հասարակությունը հենց այսպիսի՝ քաղաքացիական դեպրեսիայի վիճակում է: Բայց ուրախությամբ պետք է նշել, որ մի քանի հասարակական խմբեր շարունակում են ակտիվ մնալ, չնայած նրանց քաղաքացիական ակտիվությունը որոշակի բարդությունների է հանդիպում:

Վերջին ամիսներին հայաստանյան լրահոսում հաճախակի է հանդիպում «Հակահարված» անվանումը: Սա երիտասարդների մի խումբ է, որ վարում է քաղաքացիական ակտիվ գործունեություն, որ արեւմտյան չափանիշներով կարելի է տեղավորել գրաֆիտի-ֆլեշմոբ ձեւակերպումների ներքո: Այս գործունեությունը, սակայն, արդեն իսկ սկսել է բարդություններ առաջացնել նրանց հեղինակների համար. նրանք բերման են ենթարկվում ոստիկանական բաժին, հանդիպում վարչական խոչընդոտների: Այսօրվա դրությամբ, այդ տղաները դե յուրե եւ դե ֆակտո դեռ կարող են շարունակել իրենց գործունեությունը, բայց նրանց շուրջ աճող լարվածությունը ստիպում է անհանգստանալ եւ չբացառել, որ քաղաքացիական ակտիվության այդ գործունեությունը նրանց կկանգնեցնի բարդությունների առաջ:

Նման մտավախության պատճառը մեկ ուրիշ խմբի՝ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման չորս ակտիվիստների ճակատագիրն է: Վերջիններս Հայաստանի դատական երկու ատյանների կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, 6, 3, 2, 2 տարվա բանտարկության, մի պատմության արդյունքում, որն այլ կերպ, քան ոստիկանական սադրանք' դժվար է անվանել: Ակտիվիստներից մեկն արդեն իսկ մեկ տարի չորս ամիս գտնվում է բանտում, մյուս երեքը պետք է բանտարկվեն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճիռը ուժի մեջ մտնելուց հետո, եթե, իհարկե, Վճռաբեկ դատարանը այլ որոշում չկայացնի: Ե՛ւ ոստիկանները, ե՛ւ բազմաթիվ իշխանավորներ լավ ճանաչում են դատապարտված չորս տղաներին, որովհետեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ծայր առած քաղաքացիական շարժման տասնյակ-հարյուրավոր ակցիաների ամենաակտիվ մասնակիցներ են նրանք:

Մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, այդ տղաներին համարում ենք քաղհալածյալ, պոտենցիալ քաղբանտարկյալ, որովհետեւ, մեր գնահատմամբ, նրանց գործը տեղավորվում է ԵԽԽՎ 2012թ. թիվ 1900 բանաձեւի շրջանակներում: Այդ բանաձեւով, հիշեցնեմ, ԵԽԽՎ-ն տվել էր քաղբանտարկյալ հասկացության ձեւակերպումը:

Իշխանությունները, սակայն, պնդում են, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է: Հենց այս պնդումն է, որ, որքան էլ տարօրինակ թվա, լայնարձակ մեկնաբանության կարիք ունի: Ճիշտ է, նախաքննությունը դե յուրե վարել է այն մարմինը, ով լիազորված է վարել նախաքննություն, դատավճիռը դե յուրե կայացրել է դատարանը, բայց մամուլում հայտնված տեղեկությունները հեռակա դիտորդներին նույնիսկ հիմք են տալիս կասկածելու, թե արդյոք կիրառվել է օրինականության, օբյեկտիվության, համակողմանիության, համաչափության, մարդասիրության սկզբունքները, թե արդյոք այդպիսի դատավճռի կարժանանային տղաները, եթե չլինեին ընդդիմության երկարամյա ակտիվիստ, եւ արդյոք գործն այդօրինակ ընթացք կստանար: Պատասխանը միանշանակ է' ոչ: Կանխատեսելի է, սակայն, որ եթե այս հարցը հայտնվի եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, չի բացառվում' Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հղում անեն օրենսդրական բացերին, եւ հենց օրենքները դառնան տեղի ունեցածի հիմնական մեղավորը: Ինչ խոսք, օրենքները մշտապես կատարելագործման կարիք են զգում եւ պետք է կատարելագործվեն: Թույլ տվեք, սակայն, կանխատեսել, որ եթե Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդներին դատեր Բելգիայի դատարանը, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսդրությամբ, նման դատավճիռ կայացվել չէր կարող: Եւ հակառակը, եթե Հայաստանի դատարանը ակտիվիստներին դատեր Բելգիայի Քրեական օրենսդրությամբ, դատավճիռը կլիներ նույնը: Հենց սրանում է հայաստանյան կյանքի հիմնական պրոբլեմը. օրենքների տեքստերը նույնն են բոլորի համար, իսկ կիրառության հարցում որոշիչ են բազմաթիվ այլ գործոններ. ո՞ր կուսակցությանն ես պատկանում, ում որդին ես կամ ծնողը, սոցիալական սանդղակի որ հատվածում ես գտնվում, ինչպիսի աշխարհայացք ունես, ինչպիսի անձնական հարաբերություններ ունես բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչքանով են նրանք քեզնից նեղացած կամ գոհ քեզանից, եւ որքանով է գործի օրինական ընթացքը ձեռնտու իշխանություններին:

Այս իմաստով, թերեւս, առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկը, որ խաթարում է իրավապահ ողջ համակարգի վստահելիությունը, 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհված տասը քաղաքացիների մահվան հանգամանքների չբացահայտումն է: Հինգ տարի է անցել, բայց սպանությունները բացահայտված չեն, զոհերի հարազատներին վճարված չէ փոխհատուցում: Այդ սպանությունների չբացահայտումը, նրանց հարազատների իրավունքների ոտնահարված լինելը կարեւոր ցուցիչ են, որոնցով կարելի է հետեւություններ անել Հայաստանի ժողովրդավարության, Մարդու իրավունքների իրական վիճակի վերաբերյալ:

Մարտիմեկյան իրադարձությունների զոհերը կյանքից զրկվել են հանուն ժողովրդավարության մղվող պայքարում, եւ քանի դեռ այդ մարդկանց, նրանց իրավահաջորդների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանված չեն, քանի դեռ նրանց հիշատակին պետական մակարդակով տուրք չի մատուցված, «Ժողովրդավարություն» արտահայտությունը Հայաստանում միայն հարցեր է հարուցելու, չունենալով համոզիչ պատասխաններ:

Ժողովրդավարության կարեւորագույն չափանիշներից մեկն, ի դեպ, դիմացինին, ընդդիմությանը, քաղաքական փոքրամասնությանը լսելու կարողությունն է: Վերջերս Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ շատ բանի մասին է խոսում: Ընդդիմությանը հաջողվել էր 44 ստորագրությամբ արտահերթ նիստ նախաձեռնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու օրակարգով: Փոփոխությունների մի մասն, ի դեպ, համապատասխանում էր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջին մի քանի ընտրություններից հետո տրված հանձնարարականներին: Իշխող կոալիցիայի ոչ մի պատգամավոր, սակայն, չներկայացավ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին: Ի պաշտոնե ներկայացավ միայն Աժ փոխխոսնակը, ով չմասնակցեց անգամ էլեկտրոնային գրանցմանը: Քվորում չապահովվեց, եւ այսպիսով մեծամասնությունը տապալեց նիստը: Սա ցուցանում է Հայաստանում հաստատված ժողովրդավարության իրական երեսը: Ժողովրդավարությունը, սովորաբար, որոշումներ կայացնելու բանավիճային հարթակ է: Բայց մինչ դու կփորձես օգտագործել այդ հարթակը՝ որոշումների կայացման վրա ազդելու նպատակով, կպարզվի' որոշումները վաղուց արդեն կայացվել են բոլորովին ուրիշ տեղում: Սա վերաբերում է ոչ միայն խորհրդարանական հարթակին, այլեւ համապետական ընտրություններին, դրանց պաշտոնական արդյունքներին:

Տիկնայք եւ պարոնայք.
Ժողովրդավարությունն, ըստ այդմ, Հայաստանում մեկ հիմնական խնդիր ունի: Այն պետք է կարողանա թոթափել որոշումների կայացման իմիտատորի ընթացիկ դերակատարումը, վերափոխվել-դառնալով որոշումների կայացման իրական մեխանիզմ: Հայաստանում կան քաղաքացիներ, որ գիտակցում են այս մարտահրավերը: Ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված