Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Արտակարգ Պատահար5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի առաջ հայտնվեցին, թե ինչպես արտահայտել վերացական հասկացությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ' բոլորը գիտեին թե ինչ է մահը, կամ ինչ է կոնկրետ մարդու հետ հաշտ լինելը, սակայն անմահությունը և հաշտությունը, որպես վերացական հասկացություն, չկար։
Փիլիսոփայական ու անալիտիկ մտքին հասած հունարենում դրանք կային։ Լուծումը պարզ էր, հունարեն համապատասխան վերջածանցը, որը վերացական իմաստ է տալիս, «ություն» հնչողությամբ ներմուծվեց հայերեն։
Նույնը մյուս ժողովուրդների մոտ, օրինակ մեր «ությունը« անգլերենում «ation» կերպով է մտել։ Դա հայերենը բարձրացրեց ավելի բարձր մտածողության։
Ինչի՞ համար եմ սա գրում։
ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ, իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար։ Սակայն նրանց մտածողության աստիճանը մեր 5-րդ դարից անդին է։
Նրանց բոլոր «նոր արժեքները» նյութական են, որոնց մեջ «ությունով» վերջացող արժեքներ չկան, 1500 տարի ետ են մնացել քաղաքակրթությունից։
Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել»։