«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում «Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը 

Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների իրագործման մեջ։ Մյուս կողմից էլ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունն է ցեղասպանության մեղադրանքով գործ սկսել Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում։ ՀԱՀ-ը պնդում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը, ներխուժելով Գազայի հատված, պաղեստինցիների դեմ ցեղասպանություն է իրականացնում։ Իսրայելը կտրականապես մերժում է մեղադրանքը և այն անվանում «անհիմն»:

Ի դեպ, այդ գործի մեղադրանքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Թուրքիան, այն դեպքում, երբ այդ երկիրը հրաժարվում է առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Գազայի հատվածում կատարված միջազգային հանցագործությունների հետ կապված հարցը կարևոր է նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը միաժամանակ տարբեր միջազգային հանցագործություններ է իրագործում ու չի էլ թաքցնում դրանց շուրջ իր մտադրությունները։ Սակայն այդ հանցագործություններն այդպես էլ հետևանքներ չեն ունենում։ Բաքուն անտեսում է բոլոր նախազգուշացումները։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին որոշում ընդունեց, ապա նաև վերահաստատեց այն, որով պարտավորեցնում էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։ Բայց Ադրբեջանում լիովին անտեսեցին Հաագայի դատարանի որոշումը, իսկ հիմա գրեթե ոչ ոք չի հիշում դրա մասին։

Ու անցած տարվա աշնանը Հայաստանը վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, որպեսզի Միջազգային քրեական դատարանի մաս կազմի ու Հայաստանի ու Արցախի դեմ իրագործված հանցագործությունների մասով գործ հարուցի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ամիսներ են անցել, ոչ մի նորություն չկա։ Ու սպասում էլ չկա, որ Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի մասով հայցեր կարող են ներկայացվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը, որը միայն զբաղված է Ադրբեջանի պահանջները լուռումունջ կատարելով։ Ավելին, կան խոսակցություններ, որ գուցե եղած հայցերը հետ կանչվեն: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ այս պահի իշխանությունները որոշեցին մեծ խանդավառությամբ միանալ այդ դատարանին։ Հենց նաև այս համատեքստում է, որ տպավորություն է առաջանում, թե խնդիր էր դրված Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, ինչն էլ «հմուտ կերպով» կատարեցին։

Չէ՞ որ Ռուսաստանը շատ զգայուն է այդ հարցում, քանի որ թեման առնչվում է ուղիղ ՌԴ նախագահին, տվյալ դեպքում նրա՝ Հայաստան հնարավոր այցելությանը։ Վերադառնալով Ադրբեջանի թեմային՝ նշենք, որ այդ երկրի ու նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործ բացելու և հաջողության հասնելու հարցում կան բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են իրենց գնահատականներում ընդգծում, որ Արցախի հայության նկատմամբ իրագործվել են միջազգային հանցագործություններ, ընդհուպ՝ ցեղասպանություն։ Հենց միայն այդ հրապարակումներն ուղղակի բավական էին Ալիևին ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Եթե բավարար աշխատանք կատարվեր, ապա հիմա արդեն Միջազգային քրեական դատարանը Ալիևին ու ադրբեջանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին կարող էր ձերբակալման օրդեր տալ։ Նույնիսկ հարաբերական հանգիստ վիճակում է Ադրբեջանը շարունակում հանցագործություններ իրագործել։ Օրինակ՝ ներկայում, չնայած սահմանին հարաբերական խաղաղություն է, բայց նույնիսկ այս ժամանակն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ցեղասպանություն իրագործելու համար, ոչնչացնում է հայկական ժառանգությունը, փոփոխում և յուրացնում դրանք կամ «ալբանացնում»։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, տեսնելով, որ անպատիժ է մնում, ապագայում՝ նույնիսկ սահմանազատումից հետո, նորից ագրեսիա կարող է ձեռնարկել։ Եթե այդ երկիրը թքած ունի միջազգային մարդասիրական նորմերի և միջազգային իրավունքի վրա, ապա ի՞նչ խնդիր է այդ երկրի համար խախտել միջազգային պայմանագիրն ու սահմանազատման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուղղակի մինչ այդ սահմանազատման արդյունքում հակառակորդ երկիրն իր դիրքերը ավելի առաջ բերած ու ամրապնդած կլինի։ Ահա, նաև սա կանխելու մասին է առաջին հերթին Սրբազան պայքարը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Ամենադիտված