Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել
Աշխարհ«Ես վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին»։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցին։
«Վարչապետ Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք Վրաստանում վերջին զարգացումները, վերահաստատել եմ Եվրամիության լիակատար աջակցությունը բոլոր վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային։ Ժողովրդավարության, բազմակարծության, բաց հասարակության անհրաժեշտության մասին նրանց կոչերը պետք է լսելի լինեն: Վրաստանի ապագան Եվրամիության հետ է։ Բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը»,- ասել է Միշելը: