Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Սպորտ
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Նոյեմբերի 2-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Ռաֆիկ Հարությունյանն ու Մարտին Պողոսյանը։
85 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը հանդես կգա C խմբում։ Նրա ելույթը Երևանի ժամանակով կմեկնարկի 09:30-ին։
Ռաֆիկ Հարությունյանը, որն ընդգրկված է B խմբում, պայքարը կսկսի ժամը 12:00-ին։
Նշենք, որ Նինբոյում անցկացվող աշխարհի առաջնությունը Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարն է։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան