Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին
ԱշխարհԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ցանկանում է հեղաշրջում իրականացնել Վրաստանում, ասել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը լրագրող Գարլանդ Նիքսոնին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«(Վրաստանում անկարգությունները- խմբ.) կշարունակեն սրվել: Բռնությունները կշարունակվեն ամռանը և աշնանը: Գաղափարն այն է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը տանեն դեպի փլուզում, որպեսզի հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ ԿՀՎ սադրիչները հաղթեն: Հիմա մենք բառացիորեն ուղիղ եթերում հետեւում ենք հեղաշրջմանը, որը փորձում է իրականացնել ԿՀՎ-ն»,- կարծում է փորձագետը։
Ինչպես նշել է Ռիթերը, ոստիկանությունն այս դեպքում զգուշավոր է գործում, սակայն նրանց միևնույնն է՝ քարկոծում են։ Սա կարող է հանգեցնել առճակատման սրման, կանխատեսել է նա։