ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին
ՔաղաքականՄայիսի 3-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մեկնարկել է «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ակտիվ փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը մասնակցել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը:
ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ ռազմաբժշկական զորավարժությունը հրաշալի հնարավորություն է՝ բարիդրացիական և գործընկերային միջավայրում
միմյանցից սովորելու և գիտելիքներով, փորձով փոխանակվելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու համար:
Բազմազգ զորավարժության հիմնական նպատակը համաժամանակյա գործողությունների շրջանակում գործնական հմտությունների կատարելագործումն է, որը միտված է բարձրացնելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների բժշկական ապաhովման համակարգերի փոխգործակցության արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ»,-նշված է հաղորդագրության մեջ: