Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը
ԱշխարհԿրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու ուկրաինական զինված ուժերի իրավունքի մասին ընկալում է՝ որպես ուղղակի էսկալացիա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
«Մենք տեսնում ենք նման բանավոր սրացում պաշտոնական ներկայացուցիչների կողմից»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները դա տեսնում են ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ «ավելի փորձագիտական մակարդակում»՝ Մեծ Բրիտանիայի դեպքում։
Նա նշել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ լարվածության նման ուղղակի աճը կարող է վտանգ ներկայացնել ողջ եվրոպական անվտանգային ճարտարապետությանը։