Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա
ԱշխարհԹբիլիսիում Ազատության հրապարակի մոտ՝ «Պարագաֆ» հյուրանոցի հարակից տարածքում «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարաները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակ:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարները միացել են Ազատության հրապարակում հավաքվածներին:
«Պարագրաֆ» հյուրանոցի մոտ ոստիկանները ձերբակալել են «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն, ձերբակալվել է ոստիկաններին վիրավորելու համար։
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ երթով ընթանում են հանրահավաքի մասնակիցները, ոստիկանության հատուկ մոբիլիզացիա է։ Ցուցարարներից ոմանք արդեն հասել են գրասենյակ, վանկարկում են՝ «ստրուկներ»։
Աղբյուրը՝ Aliq.ge