Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. Տոկաև
Աշխարհ«Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ես ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Տոկաևը։