Մեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. Ալիև
ԱշխարհԱդրբեջանին և Հայաստանին հաջողվել է հասնել հենց հիմա տարվող սահմանազատմանը՝ առանց միջնորդների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սահմանների սահմանազատումը սկսվել է։ Նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվել է հասնել դրան՝ առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։ Պարզապես նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել: Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը։ Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման միջոցով», - ասել է Ալիևը։