Վրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբ
Քաղաքական
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ խնդրելով դադարեցնել Թբիլիսիում ցուցարարների ցրումը, գրում է Interfax-ը։
«Դիմում եմ ներքին գործերի նախարարին` անհապաղ դադարեցնելու խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը և բռնությունը երիտասարդների նկատմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին հատուկ տեսաուղերձում։
Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ կոչ անելով «անհապաղ արձագանքել խաղաղ ցույցի հետ կապված ոստիկանության գործողություններին»։
Զուրաբիշվիլին հավելել է, որ «գործողությունը տեղի է ունեցել խաղաղ պայմաններում և որևէ վտանգ չի ներկայացնում»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ