Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն
ՔաղաքականՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը՝ պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա, անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման համար։
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության հասնելը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։
Մենք հույս ունենք, որ կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,– ասված է հայտարարության մեջ