Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Աշխարհ
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: «Հազար պատմուճանի քայլերթ» խորագրով եռօրյա ժողովին՝ Երևանը պատվիրակների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր։ Հայտն ավելի վաղ ներկայացվել էր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից։ Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Դատավորների միությունից։
Հիշեցնենք, որ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) հանդիսանում է դատավորների աշխարհի միության (IAJ) հինգ մայրցամաքներից ինսուներկու ազգային միություններ ներառող ռեգիոնալ խմբերից մեկը, որն առանձին միավորում է Եվրոպայի առավել քան քառասուն ազգային ասոցացիա։ Միջազգային միությունը ոչ քաղաքական, պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել դատական իշխանության անկախությունը՝ երաշխավորելով մարդու իրավունքները և ազատությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ