Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Աշխարհ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատվիրակության կազմն ընտրել են կիրանցիները: Վերջիններս ոչ մի հարց չեն տալու Փաշինյանին, միայն պահանջ են դնելու, որ կողմ են սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի զիջում:
«Մեր գյուղացիներն այնքան վճռական են, որ կհասնեն իրենց պահանջին` չիրականացնել կամայական սահմանագծում ու միակողմանի զիջում»,- ասաց Նազարյանը: