Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սյույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 5-10-ը պետական այցեր կկատարի այս երեք երկիր»,- ասել է Հուա Չունինը։