ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 44 ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։
«Ես հենց նոր ներկայացրեցի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օրինագիծը, որը նպատակ ունի միջոցներ ձեռնարկել 44 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության դաժան բռնաճնշումների հետ: Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում»,- գրել է Դինա Տիտուսը։