Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)
ՔաղաքականԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մեքենան ուրբաթ՝ ապրիլի 26-ի երեկոյան, շրջվել է Ռամլայում տեղի ունեցած ահաբեկչության վայրում, ուր նախարարը ժամանել էր՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին։ Վթարը տեղի է ունեցել դեպքի վայրից հեռանալիս։
Նախարարը տեղափոխվել է հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ դեպքի վայրից հոսպիտալացվել է վթարի հետևանքով թեթև վնասվածքներ ստացած երեք մարդ։