«Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին
ՀասարակությունՄադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ պայմանագրի կետերը։ Ըստ պայմաններից մեկի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը չպետք է մասնակցի Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մադրիդի «Ռեալն» արդեն տեղեկացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ Մբապեին թույլ չի տա ներկա գտնվել խաղերին։
Մբապեն Ալ-Խելաիֆիին խոստացել էր երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը 2023 թվականի օգոստոսին, սակայն դա չարեց։ Մեծ է հավանականությունը, որ Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», ինչը զայրացրել է Ալ-Խելաիֆիին։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։