Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ
ՔաղաքականԴիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ:
Պատվաստումներն անհրաժեշտ են.
կանխարգելելու հիվանդությունը
կանխարգելելու մահը կամ հաշմանդամությունը
պաշտպանելու բնակչությանը վարակներից:
Պատվաստված երեխան, եթե նույնիսկ հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։
Վարակիչ հիվանդությունների տարածումը կարելի է կանխել միայն այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս)։