Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել
ՔաղաքականԱրմատական «Թալիբան» շարժման անդամները Ֆարահ նահանգում ձերբակալել են վեց իրանցի սահմանապահի՝ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով։ Նրանց տեղափոխել են թալիբների ճամբար:
Ըստ աֆղանական Hasht-e Subh թերթի՝ իրանցի սահմանապահներին թալիբները ձերբակալել են, երբ նրանք անօրինական կերպով մտել են Աֆղանստանի տարածք՝ Ֆարահ նահանգի Աբու Նասիր չոր նավահանգստի մոտ։
Իրան-աֆղանական սահմանին սահմանապահների միջև բախումները պարբերաբար են լինում՝ պայմանավորված միմյանց տարածք ապօրինի մուտք գործելու փոխադարձ մեղադրանքներով: