Ծանր հիվանդ տղամարդն ամուսնացել է մահից երկու օր առաջ
ԱյլՄեծ Բրիտանիայում ծանր հիվանդ 51-ամյա տղամարդը մահից երկու օր առաջ ամուսնացել է հիվանդասենյակում։ Այս պատմության մասին հայտնում է Daily Mirror-ը։
Պարբերականը հայտնում է, որ 51-ամյա Մայքն ու 38-ամյա Լարան ծանոթացել են 11 տարի առաջ։ Նրանք ցանկանում էին ամուսնանալ 2020 թվականին, սակայն COVID-19 համաճարակը խափանել է նրանց ծրագիրը։
Այս տարվա մայիսին Մայքի մոտ ախտորոշվել է պնևմոսկլերոզ՝ հիվանդություն, որի դեպքում թոքերի հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով։ Այս ախտորոշմամբ մարդիկ սովորաբար ապրում են երկուսից հինգ տարի, սակայն օգոստոսին նրա վիճակը զգալիորեն վատացել է։
Հիվանդանոցի քահանայի հետ զրուցելուց հետո Մայքն ու Լարան որոշել են ամուսնանալ որքան հնարավոր է շուտ։
Հարսնացուն հարսանիքը կազմակերպելու համար ընդամենը 24 ժամ է ունեցել։ Արդյունքում պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հենց հիվանդասենյակում։
Երկու օր անց Մայքը մահացել է։
Աղբյուր` Փաստինֆո