400 տարի անց բացվում են Գնդեվազի եկեղեցու որմնանկարները, վերականգնվում է եկեղեցին (տեսանյութ)
Տեսանյութեր400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները։ Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր:
Հայ մասնագետներին օգնում են դրսի գործընկերները:
Մանրամասները՝ տեսանյութում։