Իրանում ՃՏՊ-ի հետևանքով՝ 11 մարդ է զոհվել
Իրան
Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 6-ը` վիրավորվել Իրանի հարավում գտնվող Սավե և Համադա քաղաքների միջև ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով, հայտնում է Mehr-ը։
Իրանի Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Բեհրուզ Կապուրը հայտնել է, որ ողբերգական վթարի մեջ երեք ավտոմեքենա է ներգրավված եղել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նախնական տվյալներով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել երկու այլ ավտոմեքենաների։
Դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
