Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։
«Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», - ասաց նա։
Դիտարկմանը, թե նաև կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումների պարագայում, ինչպե՞ս է Սիմոնյանը տեսնում ելքը, նա ասաց. «Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի»։