Պետք է ավելի համեստ լինել և ավելացնել․ Սպերցյանը՝ Սպարտակի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Սպորտ«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ տարած ջախջախիչ (3:0) հաղթանակից հետո Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմը դեռ աշխատելու շատ տեղ ունի։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Հիանալի խաղ էր, բավականին ծանր, ինչպես և սպասվում էր: Ցույց տվեցինք բնավորություն և արժանիորեն հաղթեցինք: Հիմա կուրախանանք, սակայն առջևում գավաթային հանդիպում կա։ Ամեն ինչ չէ, որ կատարյալ է, պետք է դեռ ավելացնենք։ Պետք է ավելի համեստ լինել և շարունակել այն այն, ինչ անում ենք»,- նշել է Սպերցյանը։
Հայ ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպմանը և փոխարինվել 73-րդ րոպեին։