ՆԳՆ-ի հերթական հրատապ գնումը․ 54 միլիոն 840.000 դրամ՝ 120 հատ «դիսփլեյով առանց դիմային ստեղնաշար դյուրակիր ռադիոկայան»-ի համար
Քաղաքական168.am-ը գրում է․
Ներքին գործերի նախարարությունն օրերս կատարել է իր հերթական՝ հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումը։ ՆԳՆ-ն մատակարար ընկերություն «Տոպազ-95»-ից ձեռք է բերել առանց դիմային ստեղնաշարի դիսփլեյով դյուրակիր ռադիոկայան։ Պայմանագրի գինն արժեցել է 54 միլիոն 840.000 դրամ։ Ըստ պայմանագրի՝ ռադիոկայանի 1 հատի արժեքը 457.000 դրամ է։
Իրավաբանական անձանց ռեգիստրում 1995 թվականին գրանցված «Տոպազ-95»-ը միայն այս տարեսկզբից արդեն միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր է կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում՝ Ազգային Անվտանգության ծառայության, Քաղաքապետարանի, Պետական եկամուտների կոմիտեի, տարբեր նախարարությունների և այլ հիմնարկների հետ։ Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք նաև, որ ընկերության հետ պայմանագրերից մի քանիսը կնքվել են հրատապ մեկ անձից, կամ մեկ անձից գնման եղանակով։
ՆԳՆ-ն ընկերության հետ 2018 թվականից ցայսօր կնքել է շուրջ 20 պայմանագիր։
Միայն այս տարի նախարարությունը հրատապ մեկ անձից գնման 14 պայմանագիր է կնքել։