Ազատամարտիկների պանթեոնում ոգեկոչել են պատերազմում զոհված հայորդիների հիշատակը
ՀասարակությունՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից։