ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. Ղազինյան Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը 61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ Բեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում 

Շունն ու հողատուն․Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ․ Աշոտյան

Հրապարակումներ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտակրյալ Արմեն Աշոտյան հոդվածը՝ ՔԿՀ-ից․

Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։

Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր հեղուկ «հետքը» դրոշմած սևուկ փրչոտին։

Բայց դե, գիտեք, հանրապետականները «կամ-կամերը» չեն ընդունում և ոչ մի դրսևորման մեջ, ուստի, գործի դնելով իմ ողջ դիվանագիտական զինանոցը և հմայքը, մարդ ու կին հասանք այդքան բաղձալի «և-և-ին»։ Եվ շունիկը, ում անունը իր սև բրդոտության և իմ լատինասիրության պատճառով դրեցինք Կարբոն, մնաց մեզ հետ։

Երբ անցյալ տարի հունիսի 15-ին Նիկոլի անմիջական հրահանգով մի խումբ թիկնեղ և ֆուլլ զինված հատուկջոկատայիններ ինձ ձերբակալեցին, վերջին խոսքերս, որ գոռացի դարպասներից դուրս գալով, եղել են` «շանը չմոռանաք կերակրել»։

Ազատազրկման առաջին ամիսներին հարազատներիս տեսակցելու կամ իրենց հետ խոսելու իրավունք չունեի։ Հետո տնեցիք սկսեցին գալ, իսկ շունս շարունակում էր առանց ինձ տեսնելու մեծանալ։ Ի դեպ, երբ Նիկոլին վերջապես ճամփենք և սկսենք լուծել երկրի առաջնային հարցերը, կարելի է հետո մտածել մի օրենսդրական նախաձեռնության մասին, որպեսզի տնային կենդանիները, որոնք շատ-շատերի մոտ գրեթե ընտանիքի անդամ են դառնում, նույնպես կարողանան այցելել ազատազրկված անձանց։

Կինս պատմում էր, որ երբ բերդից տուն էի ուղարկում իմ օգտագործված անձնական իրերը և շորերը, Կարբոնը անդադար հոտոտում էր այդ տոպրակը և փորձում լպստել։

15 ամիսների ընթացքում շունս, ում ցեղատեսակը սկզբից դիտում էինք որպես գամփռ, բայց հետո պարզվեց, որ ալաբայ է, ապրում էր մերոնց հետ, մեծանում էր՝ անփոխարինելի ընկեր դառնալով և յուրահատուկ անտիսթրես ծառայելով իմ կալանավորման պատճառով ծանր ապրումները սքողող տղաներիս և կնոջս համար։

Խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը ՔԿՀ ուղեկցողների հետ միասին հատեցինք տան դարպասների շեմը, որտեղ բակում ինձ դիմավորեց մի դըբռ շուն՝ մեծ գլխով և բամփ ու խռպոտ հաչոցով։ Հոգուս խորքում անհանգիստ, զգուշորեն մոտեցա շանս՝ ինքս ինձ հարցնելով` արդյո՞ք կճանաչի ինձ։ Դմբուլս կտրեց հաչոցը, մի քանի վայրկյան հոտոտեց ինձ, և, «Жди меня» հաղորդման հերոսների հուզմունքով, թքառատ լպստոցներով ու հրճվանքով ջանդակով մեկ թռավ վրաս։

Տնային կալանքի ռեժիմը ենթադրում է, որ քանի որ տանն եմ և օրվա առաջին կեսը՝ միայնակ, պարտավոր եմ զբաղվել նաև տան հոգսերով, որոնց շարքում բակ ու ծառ ունենալու դեպքում առաջնային խնդիրներից մեկը ջրելն է։

Մի հին շորտիկ ու կիսամաշ կոշիկ գցելով վրաս, երկար շլանգով ծառերը ցողելը դարձել է օրվա կարևոր զբաղմունք, որը, սակայն, հունից հանում է շանս։

Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Կարբոնը ջղային, նյարդահաչ իրարանցման մեջ էր հայտնվում։ Սկզբից կարծում էի, թե իմ ձգելուց ոլորվող շլանգից է նեղվում, փորձում էի ավելի հանդարտ շարժվել, բայց չէր օգնում։ Շունս իրեն ճղում էր։ Հետո կարծեցի, թե ջրից է նեղվում, ու սկսեցի իրենից հեռու ջրել, որ նրան գեթ մեկ կաթիլ չդիպչի։ Դա էլ չէր օգնում. Կարբոնս Լևիտանի ձայնով ու Քոնոր ՄաքԳրեգորի պատվախնդրությամբ շարունակում էր բարկանալ։

Եվ ահա մի երեկո, երբ հերթական անգամ բակը ջրջրելուց հետո բաց թողեցի շանս ու որոշեցի մաքուր օդին սիգարետ ծխել, ականատես եղա մի արարողության, որը բացահայտեց շան շարունակվող սթրեսի արմատը։ Ազատություն ստանալուն պես Կարբոնը հերթով և խիստ կանոնակարգված շրջում էր բակում ու շատ կոնկրետ ծառերի, թփերի տակ հետևի թաթերից մեկը բարձրացնելով և ֆիզիոլոգիական ֆունկցիաների գործադրմամբ` իր կենսատարածքի, իր իշխանության, իր ներկայության դրոշմն էր դնում։

Փաստորեն, շունս ներվայնանում էր, երբ իմ ջրելու հետևանքով ջնջվում էր իր «դեմարկացիոն» նշանային համակարգը։ Կարբոնս փրփուրը բերանին պայքարում էր, որ իր տարածքը անխախտ մնա, որ ոչ մեկ, նույնիսկ ես, չոտնձգեմ իր պատասխանատվության տակ գտնվող տարածքի վրա։

Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։

Լավ, դժվա՞ր է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելիս առաջնորդվել գոնե Կարբոնի սկզբունքայնությամբ, տնասիրությամբ, հայրենատիրությամբ և համառությամբ։ Սահմանազատման և սահմանագծման ողջ խայտառակությունն ապացուցում է, որ, իրոք, Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Ամենադիտված