Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրախ կլինի մայիսի 9-ին տեսնել Հաղթանակի հիշատակը կիսելու պատրաստ բոլոր օտարերկրյա հյուրերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին կհրավիրեն նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Ըստ նրա՝ քանի որ Հաղթանակի օրը մոտենում է, Կրեմլը կտեղեկացնի, թե ով է արդեն հրավիրված։