Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
ԱշխարհԱլբանական հեղինակավոր «Monitor» շաբաթաթերթում (տպագիր և առցանց) հրապարակվել է «Խաղաղության խաչմերուկ ծրագիրը» վերտառությամբ հոդված, որը մանրամասն և դրական լույսի ներքո է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հնարավոր հեռանկարները` տարածաշրջանի տնտեսական զարգացման համատեքստում։
Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ալբանիայում «Monitor» պարբերականը հանդիսանում է երկրի ամենահեղինակավոր տնտեսական շաբաթաթերթը, որն ընթերցվում է այդ երկրի որոշումներ կայացնողների, տնտեսվարողների, բանկիրների, օտարերկրյա ներկայացուցչությունների, միջազգային տնտեսական կառույցների կողմից։